Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Գերին հերոս չէ՛

Գերին հերոս չէ՛
27.01.2026 | 11:59

Ես ուրախ եմ, որ գերիներ են վերադառնում, շատ լավ է և կցանկանամ, որ բոլորը վերադառնան, նույնիսկ արայիկ հարությունյանը, բա՛յց.․․

Յուրաքանչյուր նորմալ երկրում, վերադարձած գերին, նախ կգտնվեր հսկողության տակ, չէր լինի սոցցանցերում, չէր հերոսացվի և ասեմ ավելին՝ երկրի անվտագության ծառայությունների կողմից պետք է դա արգելվեր՝ թեկուզ սկզբնական շրջանում։

Ոչ մեկին նեղացնելու միտում չկա, սա իմ կարծիքն է, և վերջապես՝ գերին հերոս չէ՛։

Հերոսը հանուն հայրենիքի՝ իրենց կյանքը նվիրած տղերքն են, հերոսը ընկերներին փրկողն է, հերոսը՝ թշնամու տանկեր ու ուղղաթիռներ խոցած զինվորն է, հերոսը՝ իր զինվորին փրկած հրամանատարն է և այլն, և այլն։

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ